ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Ապարանի, Վայքի, Գորիսի, Կապանի, Մեղրու, Մարտունու, Մարալիկի տարածաշրջաններում հոկտեմբերի 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, տեղում է ձյուն: 

Դիլիջանի եւ Սպիտակի ոլորաններում, Աշոցքի, Գավառի, Տաշիրի ավտոճանապարհներին, ինչպես նաեւ Վարդենյաց, Քեթիի եւ Ջաջուռի լեռնանցքներում մերկասառույց է: 

Աբովյանի  տարածաշրջանում,  Թալին - Մաստարա ճանապարհահատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մ: 

ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները, կատարում են մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ: 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով: 

ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: