Ստամբուլի հայկական «Ակոս»–ի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով մեղադրյալներից Էնգին Դինչը նշանակվել է Էսքիշեհիրի ոստիկանապետ։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Դինքի սպանության ժամանակ Տրապիզոնի ոստիկանության հետախուզության բաժնի պետ եղած Էնգին Դինչը որպես մեղադրյալ ներգրավված է Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությանը։
Թուրքական կառավարությունը հաշվի չի առել, որ Էնգին Դինչի համար դատախազությունը պահանջում է 15–ից 22 տարվա ազատազրկում, նրան նշանակել Էսքիշեհիրի նահանգային ոստիկանապետ։
Նշենք, որ Հրանտ Դինքի սպանությունից առաջ Տրապիզոնի հետախուզության կողմից պատրաստվել էր զեկույց, որում նշվել էր, որ Յասին Հայալն ու մյուսները պատրաստվում են սպանել Հրանտ Դինքին։ Այդ զեկույցի մեջ կա Էնգին Դինչի ստորագրությունը։




























