Կոռեկտ չէ խոսել այն մասին, ինչի մասին Գագիկ Ծառուկյանը դեռեւս հայտարարություն չի արել: Հոկտեմբերի 26-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Համախմբում» կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Ստեփան Մարգարյանը՝ անդրադառնալով ԲՀԿ նախկին նախագահի քաղաքականություն հնարավոր վերադարձին:

«Մենք շատ ենք հարգում Գագիկ Ծառուկյանին, նա բավական շատ բան է արել հասարակության եւ երկրի համար, շարունակում է իր ներդրումն ունենալ նաեւ այսօր: Նա քաղաքականությունից հեռացավ իր հայտարարությամբ եւ կարող է վերադառնալ նույնպես իր հայտարարությամբ: Մնացյալ ենթադրությունները մեկնաբանելը կոռեկտ չեմ համարում: Եթե նա հայտարարի, որ վերադառնում է, այլ իրավիճակ կլինի: Իսկ եթե ոչ, անիմաստ եմ համարում այդ թեմայով խոսելը»,- նշեց Մարգարյանը: