Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում հոկտեմբերի 26-ին չեղարկվել է դեպի Երեւան օդանավերից մեկի թռիչքը։

Դրա պատճառը Boeing-737 օդանավի շարժիչի բռնկումն է եղել։ Այն ժամանակին նկատել են եւ «առաջին շարժիչի դադար» հրահանգ տվել։

Անձնակազմը ամբողջովին մարել է հրդեհը։ Անձնակազմի անդամներից եւ ուղեւորներից ոչ ոք չի տուժել, հայտնում է «Վեչերնյա Մոսկվան»։