«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցության նախադեպը շատ վատն էր: Այս մասին հոկտեմբերի 28-ին՝ ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Այն հարցին, թե ՀԱԿ-ը Գագիկ Ծառուկյանի հետ դարձյալ կհամագործակցի՞ նրա ակտիվ քաղաքականություն վերադառնալու դեպքում, Զուրաբյանը պատասխանել է. «Մենք մեր համագործակցությունը հնարավոր ենք համարում այն բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնք իրականում իշխանափոխության եւ ժողովրդավարության հաստատման ռեալ նպատակ են դրել»:

Ի պատասխան դիտարկմանը՝ Ծառուկյանը վատ նախադեպ չէ՞ համանման համագործակցության համար, պատգամավորը խոստովանել է. «Դա շատ վատ նախադեպ էր»: