Եթե Գագիկ Ծառուկյանը վերադարձավ քաղաքականություն, ուրմեն պետք է հաշվի առնի քաղաքական գործչի եւ գործարարի համատեղելիությունն ու օրենքները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  Աժ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն՝ անդրադառնալով Ծառուկյանի՝ քաղաքական էջը բացելու մտադրությանը։

«Չեմ կարծում, որ որեւէ քաղաքական գործիչ պիտի կարծիք հայտնի Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադարձի մասին։ Նրա վերադարձը բացառապես իր անձնական գործն է, իր խնդիրն է»,-ասաց Նաղդալյանը:

Հիշեցմանը, որ Սերժ Սարգսյանը նրան համարել էր չարիք, Նաղդալյանը մեկնաբանեց․   «Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի ելույթին, Սերժ Սարգսյանն ասաց էն անհամատեղելիությունները, որոնք կային  Ծառուկյանի գործունեության մեջ։ Եթե դու քաղաքականությամբ ես զբաղվում, ուրեմն պիտի քաղաքականությամբ զբաղվես, եթե գործարարությամբ ես զբաղվում, ուրեմն՝ գործարարությամբ։ Եթե վերադարձավ, նորից պետք է հաշվի առնի քաղաքական գործչի ու գործարարի անհամատեղելիությունն ու օրենքները»,-նշեց Նաղդալյանը։