«Հանրապետական» կուսակցության ավագ սերնդի ներկայացուցիչ, պատգամավոր Մկրտիչ Մինասյանը հիվանդագին չի վերաբերում նոր սրենդի գալստյանը։ 2017-ի խորհրդարանում իր չլինելու հանգամանքի հետ արդեն հաշտվել է։  Այս մասին ասել է NEWS.am-ի հետ զրույցում։

«Ես բացարձակ այդպիսի ոչ խանդ ոչ էլ հիվանդագին ցանկություններ չունեմ, ամեն ինչ ունի սկիզբ եւ վերջ։ Եթե այն ժամանակն է, որ արդեն իմ տարիքի փորձի մարդը այլեւս այս աշխատանքին չի կարող լինել էներգիայի ու չգիտեմ՝ ինչի պատճառով, իհարկե ես պիտի դուրս գամ, բայց պատկերացնել, որ մինչեւ կյանքիս վերջ պատգամավոր պիտի լինեմ, դա աբսուրդ է»,-ասել է պատգամավորը։