Վարչապետ Կարեն Կարապետյանի առանձին թիմ գոյություն չունի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

«Կարեն Կարապետյանն արդեն  մեր թիմի անդամ է, արդեն իսկ իր գործողություններով  կազդի թիմի հեղինակության վրա։ Դրական գործողություններով կբարձրացնի կշիռը , բացասական գործողություններով, մենք նաեւ տեր ենք դրան, հեղինակություն առումով կարող է անկում լինել»,-ասաց պատգամավորը։

Հարցին՝ Կարեն Կարապետյանի ՀՀԿ մտնելը ավելի կբարձրացնի կուսկացության կշիռը՝ հաշվի առնելով ՀՀԿ-ի հեղինակության դիֆիցիտը, Բաղդասարյանը նախ շեշտեց, որ իրենց հեղինակության մասին վկայում են ընտրությունների  արդյունքները, ապա հավելեց․

«Կարեն Կարապետյանի  կուսակցության մտնելու հետ կապված որեւէ բանակցություն չի եղել,   կուսակցությունը վստահել  է Կարապետյանին, ինքը պետք է որոշում ընդունի՝ անդամակցի, թե ոչ։ Կարեն Կարապետյանի առանձին թիմ գոյություն չունի , կա միասնական թիմ։ Անկախ նրանից կուսակցություն կմտնեն թե ոչ մեր թիմի անդամ են։