Ազգային ժողովի կանոնակագ-օրենքի փոփոխության նախագծով նախատեսվում է, որ  քվերակությունների  մեծ մասից բացակայող պատգամավորների հարցով զբաղվելու է Սահմանդրական դատարանը։

Գործող կանոնակարգի համաձայն՝ եթե պատգամավորը վերակությունների կեսից ավելիին ներկա չի գտնվել Ազգային ժողովում եւ ներկայացնում է առողջական խնդիրների վերաբերյալ փաստաթուղթ, այն քննելն ու հիմք ընդունելը Աժ աշխատակազմի իրավասության շրջանակում է։ Սակայն  փոփոխության նախագծով նախատեսվում է, որ այդ հիմնավորումները քննելու է Սահմանադրական դատարանը։ Նշենք, որ խոսքը վերաբերում է միայն կեսից ավելի քվեարկություններին չմասնակցելուն։

«Դա նոր Սահմանդրության պահանջն է, որ պատգամավորի բացակայությունները քննող կողմն անկախ եւ օբյեկտիվ լինի»,-NEWS.am-ի հետ զրույցում այդ փոփոխությունը մեկնաբանեց Աժ պետաիրավական հարցերով հանձնաժողովի ղեկավար Հովհաննես Սահակյանը։

Նշենք, որ նոր կանոնակարգ-օրենքը ուժի մեջ է մտնելու 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո։