Բրազիլացի հայտնի մոդել Ադրիանա Լիման ներկայացրել է 2 մլն դոլար արժողությամբ կրծկալը՝ Victorias Secret-ի ներքազգեստի ցուցադրության ժամանակ:
Այդ շքեղ իրի պատրաստման համար պահանջվել է 3 հազար վառ ադամանդ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 60 կարատ: Բացի այդ, ոսկերիչն օգտագործել է երկնագույն սափֆիր եւ օվալաձեւ տոպազներ (82 կարատ): Այդ ամենին գումարվում է նաեւ 18 կարատանոց սպիտակ ոսկին:
Ադրիանա Լիման համագործացում է Victorias Secret բրենդի հետ արդեն 10 տարի:
Մոդելի հավաքման համար պահանջվել է 1500 աշխատանքային ժամ:
![]()





























