«Առավոտ» թերթը գրում է. «Առաջին տպարանի»  շենքի  պայթեցման  թեման  ամենաքննարկվողներից մեկն է։  Ոմանք արդարացնում են քայլը, ոմանք էլ համարում, որ  այդպիսով հողին հավասարեցվեց  Հին Երեւանի հերթական մասնիկը։  Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը  երկրորդ տեսակետի կողմնակիցներից է։ 

«Երեւանի կերպարի աղավաղումը մեր բոլորի վիշտն ու ցավն է դարձել։ Ես ծնվել ու մեծացել եմ այդ թաղամասում։ Երբ երեխա էինք,  տպարանի մոտով մի ուրիշ տեսակ ակնածանքով էինք անցնում, որովհետեւ այն մեզ համար գիտությունների ակադեմիայի  նման նշանակություն ուներ։  Ախր նման շենքերը Երեւանի  բնակիչների համար  կերպարներ են,  որ չի կարելի փոշիացնել։  Էդքան էլիտար շենքեր որ կառուցել են, ու մեջներն էլ մարդ չկա,  ի՞նչ են շահել։  Կամ որ մի հյուրանոց էլ ավելի սարքեցին,  դրանով ո՞ւմ են  զարմացնելու. պետք է վերջ դնել այս ամենին»:- «Առավոտ»-ի հետ զրույցում  նեղսրտել է  արվեստագետը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում