ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 29-ին, մի շարք օրենքներ է ստորագրել:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ստորագրվել են Ազգային ժողովի ընդունած հետեւյալ օրենքները.
- «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»,
- «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»,
- «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»:




























