Հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ, որտեղ քննարկվել են Կոնգրեսի համագումարի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր: Վարչությունը որոշել է.
1. Հիմնվելով կուսակցության կանոնադրության 6.4 կետի վրա, 2016թ.-ի դեկտեմբերի 17-ին հրավիրել Հայ Ազգային Կոնգրեսի երկրորդ (20-րդ) Համագումարը:
2. Հիմք ընդունելով կուսակցության կանոնադրության 8.2 (2) կետի պահանջը, սահմանել Համագումարի հետեւյալ օրակարգը՝
ա) Նախագահի եւ վարչության հաշվետվությունը՝ կուսակցության ծրագրի եւ առաջին (19-րդ) համագումարի որոշումների կատարման մասին,
բ) Վերահսկիչ հանձնաժողովի հաղորդումը եւ եզրակացությունը՝ կուսակցության ֆինանսական միջոցների օգտագործման մասին,
գ) Կոնգրեսի նախագահի ընտրություն,
դ) Կոնգրեսի վարչության ընտրություն,
ե) Կոնգրեսի վերահսկիչ հանձնաժողովի ընտրություն,
զ) Համագումարի բանաձեւի ընդունում:
3. Հիմք ընդունելով կանոնադրության 6 եւ 8.2 (2) կետերի պահանջները, Համագումարը նախապատրաստելու նպատակով՝
ա) Հանձնարարել Կոնգրեսի Տարածքային կազմակերպությունների աջակցության հանձնաժողովին՝ մեկշաբաթյա ժամկետում նախապատրաստել եւ վարչության հաստատմանը ներկայացնել Համագումարի պատվիրակների ընտրության կարգի նախագիծը եւ տարածքային կազմակերպությունների ընդհանուր ժողովների հրավիրման ժամանակացույցը:
բ) Կոնգրեսի նախագահի եւ ընտրովի մարմինների ընտրության կարգի նախագիծը մշակելու նպատակով, ձեւավորել աշխատանքային խումբ հետեւյալ կազմով՝ Սամվել Աբրահամյան, Ավետիս Ավագյան, Վահագն Հայոցյան, Սարգիս Թամազյան, Բագրատ Անդրեասյան: Հանձնարարել աշխատանքային խմբին՝ ընտրության կարգի նախագիծը վարչության քննարկմանը ներկայացնել երկշաբաթյա ժամկետում:
գ) Հանձնարարել վարչության փոխնախագահներ Լեւոն Զուրաբյանին եւ Արամ Մանուկյանին՝ մեկամսյա ժամկետում կազմել եւ վարչության քննարկմանը ներկայացնել վարչության հաշվետվության նախագիծը:
դ) Համագումարի բանաձեւի նախագիծը մշակելու նպատակով, ձեւավորել աշխատանքային խումբ հետեւյալ կազմով՝ Լեւոն Զուրաբյան, Արամ Մանուկյան, Արման Մուսինյան, Վլադիմիր Կարապետյան, Աշոտ Սարգսյան, Վոլոդյա Հովհաննիսյան, Հրանտ Տեր-Աբրահամյան: Հանձնարարել աշխատանքային խմբին՝ բանաձեւի նախագիծը վարչության քննարկմանը ներկայացնել մեկամսյա ժամկետում:




























