Բաքվում տղամարդն այրել է իր նախկին կնոջը: ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ Ջեյհուն Զեյնալովը խանդի հողի վրա բենզին է լցրել նախկին կնոջ՝ Արզու Զեյնալովայի վրա եւ այրել:

Դեպքի վայրում գտնվող մարդկանց շնորհիվ Զեյնալովան արագորեն հիվանդանոց է տեղափոխվել: Նրա վիճակը ծանր է գնահատվում:

Ջեյհուն Զեյնալովը ձերբակալված է: Նշվում է, որ նախկին կնոջը հրդեհելիս նա այրել է ձեռքերը: