Եմենի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադին մերժել է երկրում հակամարտության կարգավորման շուրջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Իսմայիլ ուլդ Շեյխ Ահմեդի նոր նախաձեռնությունը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Al Arabiya հեռուստաալիքը:

Հադին Շեյխ Ահմեդին ընդունել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում գտնվող իր ժամանակավոր նստավայրում, ծանոթացել առաջարկվող նախագծին եւ մերժել այն:

Եմենի ղեկավարության աղբյուրը հեռուստաալիքին հայտնել է, որ նախագահը կարծում է, որ «փաստաթուղթն օրինականացնում է հուսի ապստամբներին, որոնք երկրում հեղաշրջում են իրականացրել»: