«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր՝ հոկտեմբերի 30-ին արտահերթ  համաժողով է անում, որի ընթացքում քննարկելու են կուսակցության ընթացիկ վիճակը, նաեւ նոր վարչություն են ընտրելու։

Հիշեցնենք, ՔՊ վարչությունը ավելի վաղ հրաժարական էր տվել՝ ստանձնելով Վանաձորում եւ Գյումրիում ընտրությունների ժամանակ կրած պարտության պատասխանատվությունը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովին մասնակցում են «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ՀՀՇ-ից Ալեքսանդր Արզումանյանը եւ այլք։