Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությունը կարո՞ղ է վերացնել ամենաանարդար երեւույթներից մեկը` կարմիր գծերը: Այս հարցադրումը NEWS.am-ի հետ զրույցում հնչեցրեց Համախմբում կուսակցության անդամ, պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

 Ըստ պատգամավորի` եթե կառավարությունը ստանձնել է իշխանության հանդեպ քաղաքացիների վստահության բարձրացման գործառույթն, ուրեմն պետք է կոնկրետ քայլեր անի եւ սկսի հանրությանն հուզող խնդիրները լուծելուց: Այդ խնդիրներից մեկը կարմիր գծերն են, որոնց միջոցով քաղաքացուց գումար են կորզում որեւէ ծառայություն չմատուցելով: 

«Կառավարությունը, եթե ուզում է հասարակության վստահությունը շահել, պարտավոր է կարճ ժամանակահատվածում ինչ-որ տեսանելի մի բան անել: Միշտ ասել ենք ու նորից չենք զլանում ասել, թե ինչու են ինչ-որ մարդիկ անաշխատ եկամուտներ կուտակում, օրինակ կարմիր գծերի եկամուտը, որեւէ բան չեն անում ու փող են ստանում: Կառավարությունը կարող է վերացնել կարմիր գծերը, այ սա կլինի հասարակության համար տեսանելի, մանավանդ որ ոչինչ չի չանելով, որեւէ ծառայություն չմատուցելով գումար է վաստակում»,-ասել է պատգամավորը:

 Նա շեշտել է, որ քաղաքացիների դժգոհությունը ոչ միայն խոստումները չկատարելուց է, այլ առկա անարդարությունից:

Սա փոքր օրինակներից մեկն է: Ի վերջո դժգությունը մարդկանց ոչ միայն ինչ-որ բանի պակաս լինելուց է, այլ ավելի շատ անարադարությունից: Իսկ կարմիր գծերը ամենաանարդար երեւույթներից մեկն է»: