«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր՝ հոկտեմբերի 31-ին կայացած արտահերթ համաժողովում նոր վարչություն եւ վերստուգող հանձնաժողով է ընտրել։
Հաշվիչ հանձնաժողվի նախագահ Գոհար Աբաջյանի փոխանցմամբ, քվեարկությանը մասնակցել է 164 պատվիրակ, քվեատուփում եղել է 164 քվեաթերթիկ, վավեր է 143-ը:
Վարչության նոր կազմում ընգրկվել են Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Գարիկ Սարգսյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Սուրեն Պապիկյանը, Լենա Նազարյանը, Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանը, Վահագն Հովակիմյանը, Արայիկ Հարությունյանը, Տիգրան Ավինյանը, Զարուհի Բաթոյանը եւ Հովիկ Աղազարյանը:
Վերահսկող հանձնաժողովի կազմում ընդգրկվել են Լուսինե Առաքելյանը, Արամայիս Գրիգորյանը, Հրաչյա Հարությունյանը, Վահե Հովհաննիսյանը եւ Սիփան Փաշինյանը։
Նշենք, որ ընտրություններից հետո վարչության նիստ է կայանալու, որն էլ վարչության նախագահ է ընտրելու։




























