«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նորընտիր վարչությունն այսօր՝ հոկտեմբերի 30-ին արտահերթ համաժողովից հետո կայացած նիստում նոր նախագահ է ընտրել։

Նիստում առաջադրվել են երկու թեկնածուներ՝ Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը, վարչության նախագահ է ընտրվել Սասուն Միքայելյանը։

Նշենք, որ ավելի վաղ արտահերթ համաժողովի պատվիրակները վարչության նոր կազմում ընտրել էին Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանին, Գարիկ Սարգսյանին, Ռոմանոս Պետրոսյանին, Սուրեն Պապիկյանին, Լենա Նազարյանին, Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին, Վահագն Հովակիմյանին, Արայիկ Հարությունյանին, Տիգրան Ավինյանին եւ Հովիկ Աղազարյանին: