Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Twitter-ում նվեր է մատուցել Մոսկվայի պետհամալսարանի ուսանողուհիներից մեկին:

Հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը oleynik_julia օգտագործողը իր միկրոբլոգում գրել է, որ ինքը դարձել է 17 տարեկան: «Դմիտրի Անատոլեիիչ, այսօր իմ ծննդյան տոնն է, շնորհավորեք ինձ: Ես Յուլիան եմ»,- գրել է նա, ինչին Մեդվեդեւն, իսկապես արձագանքել է, պատասխանելով. «Խնդրեմ, Յուլիա: Ծնունդդ շնորհավոր, երջանկություն քեզ»:

Աղջկա երջանկությանը չափ ու սահման չի եղել: «Մեդվեդեւը շնորհավորել է ինձ Twitter-ում: Գելագարվել կարելի է, չէի սպասում, որ օրս այսպես հրաշալի կսկսվի»,- գրել է նա: