Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Եվդա Աբրամովը սենսացիոն փաստեր է բացահայտել Ադրբեջանի տարածքում հակաահաբեկչական գործողություններին իսրայելական հատուկ ծառայությունների մասնակցության մասին։
Modern.az-ին տված հարցազրույցում պատգամավորը նշել է, որ Բաքվում Եվրոպական խաղերի ժամանակ օբյեկտների հսկողությանը մասնակցել են Մոսսադ հետախուզական ծառայության աշխատակիցները։
«Բաքվում «Եվրատեսիլ» երգի մրցույթի ժամանակ Մոսսադի ջրասուզակները չեզոքացրել են ծովում մի խումբ ահաբեկիչների, որոնք Իրանից Ադրբեջան էին գալիս։ Եվրոպական խաղերի ժամանակ Բաքվում հիմնական օբյեկտների հսկողությանը Մոսսադն է մասնակցել»,- ասել է Եվդա Աբրամովը։




























