Հաիթիում հերթական աղետն է սկսվել. Խոլերայի համաճարակից այնտեղ մահացել է 135 մարդ: Սպասվում է, որ զոհերի թիվը կաճի: Եվս 1,5 հազար մարդ վարակված են խոլերայով:

Երկրի բժշկական ծառայությունները նշում են, որ ինֆեկցիոն հիվանդության տարածմանը նպաստում է այն, որ շատ հաիթցիներ երկրաշարժից հետո մնացել են անտուն եւ բնակվում են վրանային ճամբարներում` հակասանիտարական պայմաններում:

Հիշեցնենք, որ Հաիթիում հզոր երկրաշարժ էր տեղի ունեցել 2010-ի հունվարին, որի հետեւանքով զոհվել էր ավելի քան 250 հազար մարդ, եւս 1,2 մլն-ը մնացել էին անտուն, հաղորդում է lenta.ru-ն: