Մեկ տարվա ընդմիջումից հետո վերաթողարկվում է կեսդարյա պատմություն ունեցող «Գարուն» ամսագիրը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր, բանաստեղծ Աշոտ Գաբրիելյանը: Նրա խոսքով՝ ամսագիրն ընթերցողներին է ներկայանում նոր լուծումներով ու շնչով:

«Կար շրջան, երբ «Գարուն» ամսագրի ճակատագիրն առկախված էր, հարց էր առաջանում՝ արժե՞ նորից թողարկել այն, որոշվեց, որ «Գարուն»ը պետք է թողարկվի ու շարունակի իր ընթացքը: Այն ասելիք ունի եւ դեռ ասելու է իր խոսքը»,-ասաց Աշոտ Գաբրիելյանը:

Նա նշեց, որ գրեթե մեկ տարվա ընդմիջումից հետո առաջին համարն արդեն կա: Այդ համարը վկայությունն է այն բանի, որ «Գարուն»-ը պետք է նոր գարուններ բերի:

Նշենք, որ 2017 թվականի մարտի 1-ին լրանում է «Գարուն» ամսագրի 50-ամյակը: