Ռուս գիտնականները կազմել են մինի վարկանիշ, որում ներկայացրել են մանկական հոգեբանության համար ամենավտանգավոր մուլտֆիլմերը։ Փորձագետները միաձայն որոշել են, որ փոքրիկ հանդիսատեսի վրա ամենաբացասական ազդեցությունը «Մաշան ու արջը» մուլտֆիլմն է թողնում։ Ըստ հոգեբանների, մուլտֆիլմի գլխավոր հերոսուհին իրեն անընդհատ վատ է պահում, քմահաճ է, վնասակար ու անում է, ինչ մտքով անցնում է։ Վարքագծի նման մոդելն ու նրա արարքների անպատժելիությունը կարող են բացասաբար ազդել երեխաների վրա։

Ամենավնասակար մուտսերիալների վարկանիշի երկրորդ հորիզոնականում «Մոնսթր Հայ»-ն է։ Երրորդ տեղում «Սպունգ Բոբը»։

«Մաշան ու արջը» մուտֆիլմի համապրոդյուսեր «Անիմակկորդ» ստուդիայի տնօրեն Դմիտրի Լովեյկոն Sobesednik.ru–ին ասել է,որ համաձայն չէ վարկանիշի հեղինակների հետ։ «Մաշան ամենեւին էլ քմահաճ չէ, նա համառ է։ Նա շատ բարի աղջիկ է։ Գուցե չափից ակտիվ, ինչպես բոլոր երեխաները։ Ինչո՞ւ են նրան այդքան սիրում։ Գուցե որովհետեւ նրա մեջ երեխաները հենց իրենց են ճանաչում։ Մեր երկրում տարածված կարծիք կա, որ մուլտֆիլմերը պետք է դաստիարակեն երեխաներին։ Բայց դա այդպես չէ։ Ծնողները պետք է երեխաների հետ դիտեն մուլտֆիլմերը, քննարկեն, թե ինչն է լավ, ինչը վատ։ Դա է նրանց դերը»։ Պրոդյուսերը նաեւ խոստովանել է, որ հոգեբանների բացասական գնահատականը չի ազդի սերիալի հեղինակների վրա, եւ որ իրենք մտադիր չեն փոխել Մաշայի վարքագիծը։