Ավանդաբար Անկարան մեծ նշանակություն է տալիս համագործակցության ու անվտանգության հարցերի շուրջ Արեւմուտքի հետ ինտեգրման խորացմանը, սակայն հիմա Թուրքիան փոխում է իր քաղաքականությունը, առաջնայնություն տալով Ռուսաստանի հետ համագործակցությանը, համարում է Al Arabiya–ի սյունակագիրը։

Թուրքիան ավելացրել է Ռուսաստանի հետ համագործակցությունը տարբեր ոլորտներում՝ ռազմականից սկսած մինչեւ առեւտրային ու հիմա Մոսկվային դիտարկում է որպես տարածաշրջանում իր շահերը առաջ տանելու միջոց, համարում է թուրքական Today's Zaman անգլալեզու պարբերականի լրագրող Մահիր Զեյնալովը։ Երկրում ռազմական հեղաշրջման ձախողումից հետո նախագահներ Էրդողանն ու Պուտինը երեք անգամ անձամբ են հանդիպել ու չորս անգամ հեռախոսազրույց ունեցել։

ՀԵղինակի խոսքով Թուրքիան անհամբերությամբ սպասում է Ռուսաստանի օգնութան վերականգնմանը «Ակկույու» ԱԷԿ-ի շինարարության հարցում։, Նաեւ հեղինակը նշում է, որ Ռուսաստանը կարող է օդային բազա բացել Մերսինում՝ նշելով, որ դա կարող է վշտացնել ՆԱՏՕ-ին։

Հեղինակի կարծիքով դեպի Ռուսաստան Թուրքիայի շրջադարձը պատահական չէ։, Արեւմուտքը շարունակում է քննադատել Էրդողանի յուրաքանչյոր քայլն ու գործողությունը ու չի դատապարտում երկրում հեղաշրջման փորձը։

Նաեւ ըստ հեղինակի, մահապատժի մասին օրենքի ընդունումը, որի մասին Էրդողանը նորից հայտնեց անցած շաաբթ, կդառնա այն նույն գործոնը, որը վերջնականապես կփակի Թուրքիայի ճանապարհը դեպի ԵՄ։, Այսպիսով Թուրքիան կարող է համակերպվել այն մտքին, որ իր ապագան Մոսկվայի հետ համագործակցության մեջ է, այլ ոչ թե Արեւմուտքի, որը «դասախոսություններ է կարդում» մարդու իրավունքերի ու ժողովրդավարության մասին, ամփոփում է հեղինակը, հայտնում է Gazeta–ն։