Հայաստանում ոստիկանների թիվը ամենեւին էլ շատ չէ։ Այս մասին հոկտեմբերի 31-ին ասել է փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը՝ ելույթ ունենալով 2017-ի պետբյուջեի նախագծի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ։
Նրա խոսքով 100 հազար բնակչությանը Հայաստանում ավելի քիչ ոստիկան է բաժին ընկնում, քան շատ հետխոհրդային ու մի շարք արեւելաեվրոպական երկրներում ՝ Սերբիայում, Խորվաթիայում, Բուլղարիայում, Չեխիայում։ «Դրա համար ել մենք համաձայն չենք հասարակության ու մամուլի այն հայտարարություններին, որ Հայաստանում իբրեւ ոստիկանների անհամաչափ մեծ հաստիք է։ Ամենեւին էլ շատ չէ»,- նշել է Եղիազարյանը։




























