Գեներալ Միշել Աունը, որին հոկտեմբերի 31-ին խորհրդարանն ընտրել է Լիբանանյան հանրապետության նախագահ, ընտրությունների ավարտից ու ձայների հաշվարկից հետո հանդիսավոր երդում է տվել ու ելույթ ունեցել խորհրդարանի առաջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Լիբանանը պետք է խուսափի այն դիմակայությունից, որը հիմա ծավալվում է տարածաշրջանի երկրներում։ Մենք ահաբեկչության դեմ վճռական պայքար կղմենք՝ այն կանխելու միջոցով»,- հայտնել է նախագահը։
Լիբանանում նախագահի ընտրությունները կայացել են հոկտեմբերի 31-ին։ Քվեարկությանը մասնակցել է 127 պատգամավոր։ Գեներալին կողմ է քվեարկել 83-ը։
Երկիրը քաղաքական ճգնաժամ է ապրում 2014-ի մայիսին Միշել Սուլեյմանի նախագահական ժամկետի ավարտից հետո։ Ըստ Լիբանանի սահմանադրության, նախագահ կարող է դառնալ միայն քրիստոնյա մարոնիտը, որին խորհրդարանն է ընտրում։ Մարոնիտները կաթոլիկ եկեղեցուն են պատկանում, նրանց համայնքներիր մեծ մասը Լիբանանում է ապրում։ Այդ կրոնի հետնորդները երկրում կազմում են ամբողջ բնակչության շուրջ 25 տոկոսը։
Քաղաքական ճգնաժամի տարիներին խորհրդարանականները չէին կարողանում նախագահ ընտրել քվորումի բացակայության պատճառով։ Որպեսզի ընտրությունները կայացած ճանաչվեն՝ անհրաժեշտ է քվեարկությանն առնվազն 86 պատգամավորի մասնակցություն։




























