2016 թվականին Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհերի եւ տուժածների թիվը շատ ավելի քիչ է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, հայտարարել է փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը՝ ելույթ ունենալով 2017-ի պետական բյուջեի նախագծի խորհրդարանական լսումներին:
Ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը կրճատվել է 145-ով կամ 5,8 տոկոսով: Զոհերի թիվը կրճատվել է 55 մարդով, տուժողներինը՝ 206: «Ես դեռեւս բացարձակ թվեր չեմ ներկայացնի, բայց, ինչպես տեսնում եք, առաջընթացը նկատելի է: Ավելի քան»,- ասաց Եղիազարյանը:




























