2017 թվականի Երեւանում կբացվի համայնքային ոստիկանության 2 նոր բաժին: Այս մասին հոկտեմբերի 31-ին խորհրդարանում ասել է Հայաստանի փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը՝ ելույթ ունենալով 2017-ին պետբյուջեի լսումների ժամանակ:
2017-ին ոստիկանական բաժիններ կբացվեն Աջափնյակ եւ Շենգավիթ համայնքներում, ինչպես նաեւ Աբովյան, Հրազդան քաղաքներում: Կձեռնարկվի եւս 2 կետնրոնի շինարարություն:




























