Ռուսաստանն ու Կիպրոսը երբեք չեն քննարկել հանրապետության տարածքում ռուսական ռազմաբազա տեղակայելու հարցը: Այս մասին ասել է Կիպրոսի արտգործնախարար Իոաննիս Կասուլիդիսը ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ավարտին:
Հարցին, թե հանդիպմանը քննարկվել է արդյոք բազաների տեղակայման հարցը, հաշվի առնելով, որ մամուլում երկար ժամանակ նման քննարկում էր ընթանում, նախարարն ասել է. «Վախենամ, թե նման բան քննարկվել է միայն մամուլում: Չեմ կարծում, որ դա երբեւէ քննարկվել է կառավարական շրջանակների ներկայացուցիչների միջեւ: Այսօր այդ հարցն իհարկե չի քննարկվել»,- ասել է նախարարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Սերգեյ Լավրովն իր հերթին հաստատել է, որ հանդիպման ընթացքում նման հարց չի բարձրացվել:



























