Ֆրանսիայի իշխանությունները ուշադիր հետեւում են Թուրքիայում խոսքի ազատության շուրջ տիրող վիճակին: Այս մասին ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչ Ռոմեն Նադալը, փոխանցում է RIA Novosti-ն:
«Ֆրանսիան ուշադիր հետեւում է Թուրքիայում 15 լրատվամիջոցների փակվելուց հետո խոսքի ազատության շուրջ տիրող վիճակին, ինչպես նաեւ Cumhuriyet թերթի աշխատակիցերի նկատմամբ հետախուզմանը»,- ասել է Նադալը:
ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ֆրանսիան հավատարիմ է մնում խոսքի եւ կարծիքի ազատությանը, հատկապես, երբ խոսքը լրատվամիջոցների մասին է:



























