Լիբանանի աջակցության միջազգային խումբը, որի կազմում՝ ՄԱԿ-ը, Արաբական պետությունների լիգան, ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան, Ռուսաստանը եւ Չինաստանը, ողջունել է երկրի նոր նախագահի ընտրությունը:

«Լիբանանի աջակցության միջազգային խմբի անդամները շնորհավորել են Միշել Աունին Լիբանանի Հանրապետության պաշտոնում ընտրվելու կապակցությամբ»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելի քան 2 տարի երկրի խորհրդարանը չէր կարողանում նախագահ ընտրել, ինչը երկրի ներսում քաղաքական ճգնաժամի պատճառ էր դարձել: Նախորդ նախագահ Միշել Սուլեյմանը պաշտոնից հեռացել էր դեռ 2014-ի մայիսին:

Լիբանանի աջակցության միջազգային խումբը հույս է հայտնել, որ պետության ղեկավարի հայտնվելը ճանապարհ բացի երկրում քաղաքական վերափոխումների համար: