Ազգային անվտանգության ծառայությունը կադրային խնդիրներ չունի: Այս մասին հոկտեմբերի 31-ին՝ խորհրդարանում պետբյուջեի լսումների ժամանակ, ասել է ԱԱԾ պետի տեղակալ Արամ Հակոբյանը:

ԱԱԾ ընդհանուր բյուջեն 2017-ին կկազմի 19.9 մլրդ դրամ: 2017-ին ԱԱԾ-ն կշարունակի աշխատանքը իր աշխատակիցների վերապատրաստման ուղղությամբ: «Նոր կադրեր ենք փնտրում, բայց դա չի նշանակում, որ ինչ-որ խնդիրներ ունենք: Գիշերուզօր աշխատում ենք»,- ասաց Հակոբյանը: