Ստեփանավանի, Տաշիրի, Հրազդանի եւ Նոյեմբերյանի տարածաշրջաններում հոկտեմբերի 31-ին՝ ժամը 21:30-ի դրությամբ, տեղում է ձյունախառն անձրեւ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի ծառայությունից:
ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ընկերությունները, կատարվում են մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով:
ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:




























