Կառավարությունը մեկ ամսից առաջարկներ կներկայացնի մարզպետների տեղակալների թվաքանակի կրճատման վերաբերյալ։ Այս մասին նոյեմբերի 1-ին ԱԺ-ում հայտնել է Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին։
Հարությունյանի խոսքով վարչապետն արդեն մարզպետներին հանձնարարել է ուսումնասիրել իրենց տեղակալների ծանրաբեռնվածության աստիճանը ու որոշում կայացնել նրանց աշխատանքի անհրաժեշտության մասին։ Հակառակ դեպքում Կառավարությունն ինքը հանդես կգա առաջարկներով։ «Մենք ուզում ենք արդյունքների մասին հայտնել ոչ ուշ քան մեկ ամսից»,- հավելել է Հարությունյանը։




























