Եթե կուսակցությունն ինձ ասի, որ ես պետք է հեռանամ իմ պաշտոնից, ես պատրաստ եմ կայացնել այդ որոշումը։ Այս մասին նոյեմբերի 1-ին լրագրողներին ասել է Արմավիրի մարզպետ Աշոտ Կաղրամանյանը։ «Իհարկե ես արդեն երկար եմ աշխատում։ Բայց եթե կուսակցությունը որոշի՝ ես պատրաստ եմ», - ասել է նա։

Հիշեցնենք, որ ՀՀԿ անդամ Կաղրամանյանը իր պաշտոնը զբաղեցնում է 2006-ից (ամենաերկարակյաց մարզպետներից մեկն է)։