Թուրքիան սկսել է ցիտրուսային մրգերի մատակարարումը Ռուսաստան, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Թուրքական մրգերի մատակարարումների հարցերով խմբի ղեկավար Ալի Կավակի խոսքով մանդարինի առաջին խմբաքանակներն արդեն Ռուսաստան են հասել։
Հոկտեմբերի սկզբին Ռուսաստանի կառավարությունը Թուրքիայից ներկրման համար արգելված մթերքների ցանկից հանել է նարինջը, մանդարինը, ծիրանը, դեղձը, սալորը։
Կավակի խոսքով հոկտեմբերից մինչև 2017-ի մարտ Թուրքիան մտադիր է Ռուսաստան արտահանել ավելի քան 600 հազար տոննա ցիտրուսային միրգ։




























