ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը առաջ է անցել նախընտրական արշավում: ABC News-ի եւ Washington Post-ի համատեղ սոցհարցման արդյունքները վկայում են, որ ընտրություններից 6 օր առաջ նա մեկ տոկոսով առաջ է անցել Հիլարի Քլինթոնից:

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ հարցմանը մասնակցած ընտրողների 46 տոկոսը պատրաստ է ձայնը տալ Թրամփին: Միաժամանակ Քլինթոնի օգտին պատրաստ է քվեարկել 45 տոկոսը: 3 տոկոսը պաշտպանել է Հերի Ջոնսոնին, իսկ 2 տոկոսն էլ՝ Ջիլ Սթեյնին: Հարցմանը մասնակցել է 1128 մարդ, փոխանցում է RG-ն: