Երեւանի քաղաքապետարանին անհանգստացնում է 4 651 վերելակ: Այդ մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանը:
Խոսքը գնում է խորհրդային շենքերի մասին, որովհետեւ նորակառույցներում տեղադրված են ժամանակակից վերելակներ, հավելեց նա:
Նշենք, սակայն, որ 4 տարի առաջ` 2012 թ. հոտկեմբերին, վերելակ էր ընկել հենց նորակառույց շենքում՝ Դավիթաենի շրջանում:
Այժմ, ըստ Արեյանի, մայրաքաղաքի իշխանությունների հետ բանակցում են մի շարք ներդրողներ, որոնք ուզում են ստանձնել վերելակային պարկի թարմացումը: Նրանցից ոմանք անգամ հետազոտում են դրանք տեղում արտադրելու կամ հավաքելու տարբերակներ:
«Հիմա նոր վերելակներ Երեւանում կան շատ տարբեր՝ թուրքական, չինական, կորեական: Շատ տարբեր գներով ու պարամետրերով: Գալիս են ներդրողներ, ուզում են նաեւ տեղում արտադրել: Լսել եմ նաեւ Սպիտակի գործարանի մասին, որ փորձում են վերակազմակերպել: Այսպես թե այնպես, պետք է շուտափույթ լուծենք խնդիրը, քանի որ մարդկային կյանքի հետ գործ ունենք: Հին լիֆտյորին պիտի փոխի նոր, ժամանակակից կառավարող: Սա էլ է ներդրողների պայմաններից մեկը», - հավելեց Արեյանը:




























