ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 1-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Աշտարակի, Աբովյանի, Հրազդանի, Սեւանի, Գավառի, Մարտունու, Դիլիջանի տարածաշրջաններում ձյուն է տեղում:

Եղեգնաձորում, Վայքում, Սիսիանում եւ Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձնախառն անձրեւ:

Առատ ձյան պատճառով դժվարանցանելի է Դիլիջանի լեռնանցքը:

ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները, կատարում են մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: