Իրաքի բանակի զինծառայողները ճեղքել են ԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայինների պաշտպանությունը եւ հյուսիսից մտել Մոսուլ քաղաք: Այս մասի հայտնում է As Sumaria-ն՝ վկայակոչելով երկրի ԶՈւ հրամանատարությանը:
16-րդ հետեւակային դիվիզիան կարողացել է այսօր մտնել քաղաքի հյուսիսային Էշ Շալալաթ թաղամասը»,- ասված է հայտարարության մեջ:
Միաժամանակ տեղեկություններ են հաղորդվում, որ Մոսուլի արեւելյան թաղամասերում գրոհայինների հետ բախումներ են սկսվել: Ավելի վաղ կառավարական բանակն այստեղ իր վերահսկողությունն էր հաստատել պետական հեռուստակայանի նկատմամբ:




























