ԱՄՆ նոր նախագահը 2017-ի հունվարի 20-ից կստանա Թվիթերում բացված օգտահաշիվը՝ 11 մլն հետեւորդներով, փոխանցում է Interfax-ը:
@POTUS ("President of the United States") հաշիվը կանցնի ԱՄՆ 45-րդ նախագահին, որը կլինի կամ հանրապետական Դոնալդ Թրամփը կամ դեմոկրատ Հիլարի Քլինթոնը:

ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի նորությունների ժապավենը կապաակտիվանա եւ կտեղափոխվի նոր հաշիվ:

Համանման կերպով կփոխանցվեն նաեւ ԱՄՆ առաջին տիկնոջ ՝ @FLOTUS ("First Lady of the United States"), փոխնախագահի՝ @VP ("Vice-President") եւ մամուլի խոսնակի՝ @PressSec ("Press Secretary") հաշիվները: