2017-ին Կառավարությունում կավարտվի 6 գերատեսչությունների բարեփոխումը: Այս մասին նոյեմբերի 1-ին ասել է Կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանը:

Մեկն արդեն ձեւավորվել է՝ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Շուկայի վերահսկման տեսչությունը: Կազմվում է նաեւ Գյուղտեխնիկայի պետական տեսչության լուծարման մասին օրինագիծը:

Ֆիննախում լուծարվել է Աուդիտի տեսչությունը:

Առողջապահության նախարարությունում ձեւավորվում է Առողջապահական վերանայված պետական տեսչություն:

Արդարադատության նախարարությունում ընթանում է օրինականության վերահսկման տեսչության լուծարման գործընթացը: