Իրաքից տեղեկություններ են հաղորդվում, որ ԻՊ գրոհայինները փորձել են Մոսուլի շրջան անցկացնել 25 հազար խաղաղ բնակիչների նրանց որպես կենդանի վահան օգտագործելու նպատակով: Նրանց տեղավորել են բեռնատարներում եւ ավտոբուսներում, սակայն այդ փորձը կասեցրել են Մոսուլի մոտակայքում հերթապահություն իրականացնող ոստիկանները:
Թեպետ բեռնատարների մեծ մասը ստիպված է եղել վերադառնալ, մի քանի ավտոբուս հասել են նշանակության վայր: ՄԱԿ-ում մտահոգված են այդ ավտոբուսներում մնացած իրաքցիների ճակատագրի կապակցությամբ: ՄԱԿ՝ մարդու իրավունքների վարչության անդամ Ռավին Շամդասանին հիշեցրել է, որ քաղաքացիական բնակչությանը որպես կենդանի վահանի օգտագործելը ռազմական հանցագործություն է:
ՄԱԿ-ում նաեւ մտահոգ են զանգվածային մահապատիժների կապակցությամբ: Հոկտեմբերի 29-ին տեղեկություններ էին ստացվել, որ ահաբեկիչները սպանել են Իրաքի անվտանգության ուժերի 40 նախկին ծառայողի:




























