Ռուսաստանի սահմանային հսկողության ԱՆ-148 օդանավը խախտել է էստոնիայի օդային սահմանը: Այս մասին հայտնում է ERR-ը՝ վկայակոչելով Էստոնիայի ՊՆ Գլխավոր շտաբին:

Օդային սահմանը հատվել է նոյեմբերի 1-ի Վայնդլոո կղզու հատվածում: Ռուսական օդանավը Էստոնիայում է մնացել մոտ 1 րոպե: Օդանավի տրանսպոնդերը միացված էր, եւ այն ներկայացրել է չվերթի պլանը: Միջադեպի կապակցությամբ Էստոնիայի ԱԳՆ-ն իր մոտ է կանչել ՌԴ դեսպանին՝ նոտա հանձնելու համար:

Այս տարի ՌԴ օդանավերն Էստոնիայի օդային սահմանը խախտում են արդեն 6-րդ անգամ: