ԵԱՀԿ անդամ պետությունների քաղաքական կամքը առանցքային գործոն է կազմակերպության հաջողության համար, այդ թվում ձգձգված հակամարտությունների կարգավորման համար: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի՝ ձգձգված հակամարտությունների գծով հատուկ ներկայացուցիչ Բոլատ Նուրգալիեւը:
Ելույթ ունենալով Վիեննայում տեղի ունեցած համաժողովին, որտեղ քննարկվել են անվտանգության ռազմա-քաղաքական, տնտեսական եւ բնապահպանական հարթությունները, Նուրգալիեւն ասել է, թե անհրաժեշտ է իմաստուն կերպով օգտագործել ԵԱՀԿ գագաթնաժողովի հնարավորությունը:
«ԵԱՀԿ-ում նախագահող Ղազախստանը խոստովանում է, որ «որքան էլ համոզիչ հնչեն միջնորդների փաստարկները, եթե չի բավարարում հակամարտության բոլոր կողմերի քաղաքական կամքը, շատ բանի հասնել հնարավոր չէ»,- ասել է նա:




























