Եվրահանձնաժողովի անդամ 16 նախկին եվրահանձնակատարներ շարունակում են այսպես կոչված «անցումային թոշակ» ստանալ տարեկան առնվազն 99 հազար 996 եվրոյի չափով, հայտնում է EUobserver-ը:
«Այս պահին 16 նախկին եվրահանձնակատար ամսական եվրահանձնաժողովի գանձարանից վճարումներ են ստանում, թեպետ նրանցից ոմանք արդեն նոր, լավ վարձատրվող աշխատանք են գտել»,- գրում է կայքը:
Ավելի վաղ Politico թերթի էլեկտրոնային տարբերակը հայտնում էր, որ կենսաթոշակային ապահովման վաղաժամ հասանելիության սխեմայի շրջանակում նախկին եվրահանձնակատար Ժոզե Մանուել Բարոզուն 60 տարեկանը լրանալուց հետո ամսական 7 հազար եվրո թոշակ է սկսել ստանալ:
Բարրոզուն քննադատության էր ենթարկվել եվրոպական քաղաքական իսթեբլիշմենթի կողմից այն բանից հետո, երբ նշանակվել էր Goldman Sachs բանկի միջազգայինբ ստորաբաժանման տնօրենների խորհրդի գործադիր տնօրեն: Եվրոպական լրատվամիջոցները հայտնում են, որ բանկն իբր թե համագործակցել է Հունաստանի իշխանությունների կողմից Եվրոգոտուն միանալիս երկրի իրական ֆինանսա-տնտեսական իրավիճակը թաքցնելուն, ինչն էլ հանգեցրել է 2008-ին Հունաստանում ճգնաժամի:




























