ԱՄՆ Միչիգան նահանգում թռիչքի ժամանակ օդանավը կորցրել է վեց ուսումնական ավիառումբ ու մեկ ուսումնական հրթիռ։ Պատահարի հետեւանքով տուժածներ չկան, հայտնում է Аirforce Тimes-ը։
Հայտնում են, որ պատահարի պատճառը, ամենայն հավանականությամբ, ամրակցման մեխանիկական վնասվածքն է եղել։ Միջիգան նահանգի ազգային գվարդիայի ներկայացուցչի խոսքով ուսումնական զինամթերքը ընկել է Դեթրոյթում «Սելֆրիջ» ավիաբազայից թռիչքի ժամանակ ու բարեբախտաբար ընկել է անտառային տեղանքի վրա։
Ավիաբազայի զինանոցի ղեկավար Մեթյու Թրամբլի խոսքով «նման իրավիճակներ հազվադեպ են պատահում»։




























