Գերմանիայի դպրոցներից մեկում առաջին դասարանի աշակերտները դասի ժամանակ Ղուրանից արաբերենով եւ գերմաներերով հատվածներ են կարդացել: Դպրոցից հայտնել են, որ երեխաներին պարզապես ուզեցել են ցույց տալ, թե ինչպես է տարբեր լեզուներով հնչում աղոթքը, հայտնում է BuzzFeed-ը:

Բավարիայի Գարմիշ-Փարթենքիրխենի դպրոցում գեղագիտության դասերին մանկավարժը առաջինդասարանցիներին հանձնարարել է բարձրաձայն Ղուրանից աղոթք կարդալ: Երեխաները պետք է կրկնեին «Ալլահ Աքբար» եւ «Չկա աստված Ալլահից բացի»: Ծնողներից մեկը տագնապ էր բարձրացրել եւ բողոքել  «Գերմանացի հայրենասերների միությանը» (Bündis Deutscher Patrioten): Կազմակերպության ակտիվիստները Facebook-ում տեղադրել էին առաջինդասարանցիներին բաժանած թռուցիկների լուսանկարները:

Դրանց վրա արաբերեն եւ գերմաներեն գրված էր մուսուլմանական աղոթքը եւ ուսուցչի հանձնարարությունը դա բարձրաձայն կարդալու մասին:

Ուսումնական հաստատության ներկայացուցիչները հայտնել են, որ ամբողջ դասարանից միայն 2 մարդ է կարդացել Ալլահին ուղղված աղոթքը, իսկ մնացածները կարդացել են «Հայր մեր»-ը:

Դպրոցից հայտնել են, որ այդ փորձի նպատակն է եղել ցույց տալ, թե ինչպես է հնչում աղոթքը տարբեր լեզուներով: Բացի այդ, դասին պաստոր է ներկա եղել: Լրատվամիջոցներում հրապարակումներից հետո դպրոցն սկսել է սպառնալիքներ ստանալ: