ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 3-ին,  մասնակցել է ՀՀԿ Կենտրոն տարածքային սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀԿ կենտրոնական գրասենյակից։

Ժողովի օրակարգում եղել է կազմակերպության ղեկավարի հաշվետվությունը, կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրությունը, ինչպես նաև ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակների ընտրության հարցը: Ժողովը քվեարկության արդյունքում Սերժ Սարգսյանին ընտրել է համագումարի պատվիրակ:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և պատասխանել ժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերին: